Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնացել է (ֆոտո)
«Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանն ամուսնացել է։ Ֆուտբոլիստի ու իր սիրելիի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Ակումբի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Ժիրայրին ու իր ընտրյալին՝ Լուսինեին պսակադրության կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն»։