Վաղն այնտեղ կավարտենք, ահա նոր տեխնիկա, նոր ուժեր․ Ի՞նչ ռազմական նոր գործողություն է նախապատրաստվում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-յան իր ալիքում հայտարարել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքի գրավման հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։
«Լիսիչանսկում արդեն սկսվել է հատուկ գործողություն։ Փորձագետները կանխատեսումներ չեն տալիս, թե երբ է հնարավոր ավարտել Լիսիչանսկում սկսված հատուկ գործողությունը։ Ես, որպես ոչ մասնագետ, այսօր ասում եմ՝ վաղն այնտեղ կավարտենք։ Ահա նոր տեխնիկա, նոր ուժեր»,- հայտարարել է Քադիրովը՝ ցույց տալով ռուսական տեխնիկան։
Ավելի վաղ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարել էր բոլոր կարևոր ճանապարհների վերահսկողության մասին․ այն է՝ դեպի Լիսիչանսկ և այնտեղից։