Երբ որ Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին, թե՝ ամեն ինչ ճիշտ ես անում, իրան բերեցին-դրեցին մեր զոհասեղանին. ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմություն ամեն ինչ հօգուտ իշխանության է արել
Սերժ Սարգսյանն անիծեց Իշխան Սաղաթելյանին էդ բառերը (նկատի ունի՝ «շարժման առաջնորդ»-խմբ.) ասելով, ոչ թե ասեց, այլ ճանապարհեց Իշխան Սաղաթելյանին: Ի դեպ, շնորհակալություն, պարոն Սարգսյան: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Երբ որ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ամեն ինչ ճիշտ ես անում, իրան՝ որպես քաղաքական գործիչ, և մնացածին բերեցին դրեցին մեր զոհասեղանին: Շնորհակալություն իրենց դրա համար: Ցավալի է, որ Հայաստանում այլևս ընդդիմություն չկա»,- ասաց Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե Իշխան Սաղաթելյանին՝ Նիկոլ Փաշինյանին «արա»-ով դիմելը, իսկ Վահե Հակոբյանին՝ Սյունիքի ակցիաները չեն ներվում, Սիմոնյանը պատասխանեց.
«Դե գիտե՞ք ինչ, շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորությանը, որովհետև, իսկ ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, քաղաքական մեծ գիգանտեր են, հա՞: Վահե Հակոբյանը շատ բացասական փորձ ունի՝ իշխանական օլիգարխից վերածվելով քաղաքական գործչի: Էլ չեմ ասում, որ էնպես չի, չէ՞, որ ինքը մի այնպիսի հռետոր է, որ խոսում է, մարդիկ սկսում են իրեն կրկնել: Իշխան Սաղաթելյանն էլ ներդաշնակցական կռվի զոհ է: Խոսքն իրենց պահելաձևի, աշխատանքի չգալու, իրենց լեքսիկոնի խնդրի մասին է: Իրենք պետք է իրենց լեքսիկոնը, իրենց արարքները հասկանան: Կանանց՝ նախարարություն մտնելու և լկտի պահվածքը... ինչ արել են իրենք՝ հօգուտ մեզ են արել: Հարց էին տալիս՝ ասում էին՝ ինչո՞ւ չեք ցրում, իսկ ինչի՞ ցրեինք այդ միտինգը՝ իրենք ինչ գործողություն արել են, արել են ի վնաս իրենց»,- ասաց ԱԺ նախագահը: