Դատախազին ասացինք` 2 ամիս ա մնացել Ձեզ, եթե 4 տարվա անգործության մեջ ուզում եք մի լուսավոր բան անել` մեր պահանջը լսեք․ զոհվածների ծնողներ (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները, վաղ առավոտից, դատախազության դիմաց պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։
Ի վերջո, նրանցից 10-ը հնարավորություն ունեցան մտնել և ծնողների անունից պահանջել, որպեսզի իրենց երեխաների գործերը Քննչական կոմիտեից տեղափոխվեն ԱԱԾ։
Արթուր Դավթյանը լսել է նրանց, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Լրագրողների հետ զրույցում զոհված հերոսի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը, նշեց, որ դատախազի հետ զրույցը տեսագրվել է և կներկայացնեն, իսկ մինչ այդ նշեց, որ իրենց պահանջը հստակ են ձևակերպել։
«Ասեցինք` 2 ամիս ա մնացել Ձեզ, եթե 4 տարվա անգործության մեջ ուզում եք մի լուսավոր բան անել` մեր պահանջը լսեք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում