Ես ողջունում եմ Վանեցյանի արածը, իսկ Սաղաթելյանը պիտի ասի՝ ընդունել եմ իմ պարտությունը և հիմա դնում եմ իմ մանդատը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական գործչի ուժն ինչո՞ւմն է՝ իր խոսքի, իր գործողությոինների, իր անցած ճանապարհի մեջ. իրենք դուրս են եկել փողոց, ասել են, որ այլևս իշխանությունն այստեղ է և հիմա գալու են խելոք այստեղ նստեն (նկատի ունի- ԱԺ-ում - խմբ.) և քվեարկեն, կամ չեն գալու նստեն, դա արդեն օրենքը կորոշի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Քաղաքական որոշում կլինի՝ կա՛մ գալու են, խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որ իրանք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»,- ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ ողջունում է Արթուր Վանեցյանի քայլը՝ մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու ու դրեց մանդատը:
«Իսկ Իշխան Սաղաթելյանը ոչ թե էսօր հարցազրույց պիտի տա, ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պիտի ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը: Մենք Վանաձորում պարտվեցինք ընտրություններն ընդդիմություն եղած ժամանակ, մեր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց: Դե թող անեն, թող ցույց տան, որ պաշտոնակռիվ չի, սա պաշտոնակռիվ ա, սա անձեռնմխելիության խնդիր ա: Սա փողոցում գնալ, ոստիկանին հարվածել, ասել՝ ես անձեռնմխելի եմ, ես պատգամավոր եմ, դա անելու և աշխատավարձ ստանալու խնդիր ա»,- ասաց Սիմոնյանը: