Իրեն ո՞վ էր խնդրում իր զրոյական կետից սկսի․․․ նախապես իմացել են ու մտածված չեն զգուշացրել, քնած զորքին կոտորել են, դա դավաճանություն չի՞․ զոհվածի հայր (տեսանյութ)
Արցախյան 44-օրյա պատերազմի զոհված հերոս Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, նկատում է, որ պատերազմի մասին իշխանությունները նախապես են իմացել, բայց զորքին մտածված են քնած թողել, որ գան տեղում կոտորեն։
Նա նաև նկատում է, որ ամեն ինչ միտումնավոր է արվել՝ պարտության տանելու և տղերքին զոհ տալու համար։
«Իրեն ո՞վ էր խնդրում բանակցային գործընթացը տապալի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ․) ու իր զրոյական կետից սկսի»,- ասում է Զավեն Մկրտչյանը։
Ծնողները դատախազության դիմաց՝ պահանջում են հանդիպում դատախազի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում