Հաջորդ սերնդին մի զրկեք արժանապատիվ, խելամիտ որոշումներ կայացնելու և գործելու տարրական հնարավորությունից. Գևորգ Դանիելյան
Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական գործիչներ, անչափ խնդրում եմ զուսպ եղեք, պատեհ, անպատեհ դատողություններ մի արեք տարածքների պատմական պատկանելության և իրավական առանցքային հարցերի շուրջ: Հասկանալի է, որ հակված եք հանձնելու ու զիջելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հաջորդ սերնդին մի զրկեք արժանապատիվ, խելամիտ որոշումներ կայացնելու և գործելու տարրական հնարավորությունից:
Վերջապես, դուք ոչ պատմության, ոչ էլ իրավագիտության գիտակ չեք, ինչը բազմիցս է միանշանակ բացահայտվել, իսկ իբր թե տվյալ իրավիճակն արդարացնելու համար պնդումներ անելը չի սահմանափակվելու ներկա զարգացումներով, այլ գործելու է բումերանգի օրենքը ....»։