«Սևան» ՔԿՀ-ից «Արմենիա» ԲԿ տեղափոխված, հացադուլի մեջ գտնվող 50-ամյա դատապարտյալը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» ՔԿՀ-ից և գտնվում էր հացադուլի մեջ։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։