Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է գրավել ոչ միայն Ուկրաինան, այլև հարևան մյուս երկրները. Զելենսկի
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում ավելի հավակնոտ նպատակներ ունի: Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է գրավել ոչ միայն մեր պետությունը, այլև հարևան մյուս երկրները։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ուղղված ելույթի ժամանակ, փոխանցում է РБК-Украина-ն։
Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը ծրագրում է ամբողջությամբ ոչնչացնել ուկրաինական քաղաքները՝ դրանք ծանր զինատեսակներով գնդակոծելով։ Ռուսաստանի Դաշնությունն արդեն դա անում է Ուկրաինայի արևելքում և հարավում։
«Ինչի՞ համար է դա, ինչի՞ համար են ռումբերը, ինչի՞ համար են համատարած հրետանային հարվածները, ռուսական բանակն ամեն ինչ անում է, որ հնարավորինս շատ մարդիկ հեռանան քաղաքներից, որպեսզի ավերակներից բացի ոչինչ չմնա: Եվ հետո այսպես կոչված աշխարհի երկրորդ բանակը մտնում է այս քաղաքներ՝ արդեն դատարկ ու մեռած, և նա չի ցանկանում կանգ առնել Դոնբասում կամ Ուկրաինայի հարավում որևէ տեղ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։