ՌԴ-ն ՀՀ-ում մտադիր է տեխնոպարկ հիմնել. Ալեքսեյ Գորդեև
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման նպատակով կատարվող ներդրումների լուրջ ավելացման հնարավորությունը ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտներում։ Հայաստանում առաջիկայում նախատեսում ենք ստեղծել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանում գտնվող Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևը։
«Լրջորեն քննարկվել ենք նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի շուկաներում արտադրանքի փոխադարձ սերտիֆիկացման հարցերը, որպեսզի այդ ապրանքներն ընդունվեն որպես հայրենական արտադրության արտադրանք։ Մեկ այլ առանձին թեմաներից մեկն այն էր , թե ինչպես օգտագործենք կրթության եւ գիտության ոլորտի պոտենցիալը»,- նշել է նա։