Հրաժարական տված Թանանյանին որևէ մեկը չի փոխարինել Լարսում․ ՀՀ-ն որևէ պաշտոնյա չունի այնտեղ․ Ղազարյան
Ես ուզում եմ հիշեցնել, որ մի ժամանակ Լարսում ունեցել ենք առևտրային ներկայացուցիչ՝ Արամ Թանանյանը (նախկինների ժամանակ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայորի կոչմամբ), որը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Նրա խնդիրն էր Լարսի անցակետի հետ կապված բոլոր տիպի խնդիրները լուծել։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանը Թանանյանին նշանակել էր Լարսում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ, որպեսզի նա զբաղվի այդ հարցերով։ Սակայն Թանանյանը վերջերս հրաժարական է տվել և վերադարձել Հայաստան։ Եվ որևէ մեկը նրան այնտեղ չի փոխարինել։
«Այսինքն՝ ՀՀ-ն որևէ պաշտոնյա այնտեղ չունի, որպեսզի տեղում լուծվեն անհրաժեշտ տեխնիկական, իրավական և կազմակերպչական հարցերը»,- նշեց Ղազարյանը։