Պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ տեղի է ունեցել մտածված և ուղղորդված արշավ. Հայկակ Արշամյան (տեսանյութ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ դիմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին, նկատեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վստահության խնդիր է առաջացել, հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում։
«Ես կարծում եմ, որ հիմնադրամի նկատմամբ վստահության խնդիրը մեծամասամբ քաղաքական կոնտեքստ ունի։ Այդ հարցն ուղղակի շահարկվել է հենց պատերազմի ավարտից հետո։ Հիմնադրամի դեմ տեղի է ունեցել մտածված և ուղղորդված մեդիաարշավ»,-ասաց Հայկակ Արշամյանը։