Վրաստանի ճամփեքից, Լարսից ու անտարբերությունից խռոված ծաղիկների այսօրվա խմբաքանակը ևս թափվեց աղբանոց (տեսանյութ)
Երկեվանից համացանցում են հայտնվել «Ռոզ Ֆիլդ» ընկերության սեփականատեր Աշոտ Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսակարները, որտեղ երևում է, թե ինչպես են բեռնատարից ծաղիկները թափում են աղբանոց: Ավելի ուշ նա հրապարակել է նաև տեսանյութ և նշել, որ թոշնած ծաղիկների հերթական խմբաքանակը ևս տեղ գտավ Արագածոտնի մարզի Նիգավանի աղբանոցում:
«Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ...
Վրաստանի ճամփեքից, Լարսից ու անտարբերությունից խռոված ծաղիկներ...
Գեղեցկության, սիրո, խոնարհումի, հավերժության ու նվիրումի խորհրդանիշ ծաղիկների այսօրվա խոտանվող 23.000-ոց խմբաքանակը ևս իր ուրույն տեղը զբաղեցրեց իրեն այդքան անհարիր հանգրվանում՝ Արագածոտնի մարզի Նիգավանի աղբանոցում: Կարաբալան կենդանի լիներ՝ կխենթանար... Գործ չունեք ախպեր՝ դագաղ արտադրեք, դագաղ...»,-գրել է Աշոտ Հակոբյանը:
Նա նաև նկատել է, որ Լարսում լրացուցիչ անցակետերի կարիք կա:
«Ընդամենը հունիսի 20-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, մենք էլ տպել, գցել ենք սոցցանցերը: Որևէ մեկը տեղյա՞կ է՝ քանի անցակետ է, Հայաստանի դերակատարումն էդ գործում ո՞րն է, կողքից նայո՞ղ... ի վերջո այն, որ տասնամյակում շահագործման կհանձնվի կամ շահագործման հանձնվելուց հետո ի՞նչ երաշխիք կա, որ հայկական բեռներ են այդտեղ ձևակերպելու... դե հիմա փաստ կա՝ բլթցնենք, հետո էդ անցակետերով ռուսները թուրքիայի բեռները ներկրեն՝ մենք էլ էլի Գիքորի նման բերաններս բաց նայենք...»,-գրել է Աշոտ Հակոբյանը: