Ասել են՝ դե գյուղ տեղ է, ի՞նչ պարտադիր է կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ երկրի մարտահրավերների պատճառը ցեխն է, որը 30 տարի պատշաճ չի մաքրվել։ Այս մասին նա հայտարարեց կառավարության հերթական նիստում՝ անդրադառնալով գյուղական ճանապարհների սալապատմանը, դրանց պահպանմանն ու փողոցների մաքրման աշխատանքներին։
«Հիմա մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բևեռները գենետիկ կապ ունեն: Որովհետև դա ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Դա մեզ համար նորմալ է եղել, որ դե գյուղ տեղ է, ի՞նչ անենք որ, ինչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան-գան կամ երեխեքը»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում