Պայթյուն՝ Արմավիրում․ հրդեհ է բռնկվել, Նիվան վերածվել է մոխրակույտի․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։