Գլխի շրջանում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է Պուտինի անվտանգության աշխատակիցը

Գնդապետ Վադիմ Զիմինը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության աշխատակիցն էր և իր հետ կրում էր այսպես կոչված «միջուկային ճամպրուկը», հոսպիտալացվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։ Այդ մասին այսօր գրել է Mirror-ը։
Նշվում է, որ նա այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հրատարակության տվյալներով՝ Զիմինին գտել են Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի իր բնակարանում երկուշաբթի՝ հունիսի 20-ին։ Նրա կողքին եղել է ատրճանակ։ Սպային այդ վիճակում հայտնաբերել է եղբայրը։
Զիմինը Կրեմլում աշխատել է ոչ միայն Պուտինի օրոք, նա սկսել է աշխատել Բորիս Ելցինի օրոք։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զիմինը տնային կալանքի տակ էր՝ կաշառք ստանալու մեղադրանքով քրեական հետախուզության շրջանակներում մաքսային ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո։ Նրան սպառնում էր ազատազրկում։