Ապագա դատախազացուն գործուղվում է մայր բուհ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապագա գլխավոր դատախազ, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը երեկ ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ փոխարինելով վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, որն ամիսներ առաջ հրաժեշտ տվեց պաշտոնին և, իր հայտարարությամբ՝ տեղափոխվեց բիզնես ոլորտ։ Վարդապետյանի հարցով որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Թե ինչու է նա ապագա դատախազացուին գործուղում մայր բուհ, դժվար է ասել։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվեց անցած տարեվերջին, նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։
Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ Փաշինյանը խոսում էր բուհերի ապաքաղաքականացման և ապակուսակցականացման մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։