Ուկրաինան խնդրել է ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել Վրաստանին․ Ղարիբաշվիլի

Ուկրաինան Բրյուսելին խնդրել է Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ընդդիմադիր Սալոմե Սամադաշվիլիին «դավաճան» է անվանել, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Տիկին Սալոմե Սամադաշվիլին անձամբ գնացել է Բրյուսել եւ խնդրել կարգավիճակ չտալ։ Ծանոթացեք երկրի դավաճանի հետ»,-խորհրդարանում ասել է վարչապետը։
Սամադաշվիլին առարկել է Ղարիբաշվիլիին եւ նրան մեղադրել ստի մեջ։
«Միացյալ ազգային շարժումը՝ Սաակաշվիլիի գլխավորությամբ, չէր ուզում եւ չի ուզում, որ երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,-ասել է Ղարիբաշվիլին։