Գումարտակի մարտավարական զորավարժություն է անցկացվել

Հունիսի 22-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժարաններից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ-ից, զորավարժության անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանության կազմակերպման և գումարտակի ներդաշնակման կարողությունների զարգացումը, զինծառայողների մասնագիտական հմտությունների, դաշտային վարժվածության և դիմացկունության ամրապնդումը։

