Լավրովը Բաքվում կքննարկի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու առաջիկա այցին, որը կկայանա սույն թվականի հունիսի 23-24-ը։
Զախարովան մասնավորապես նշել է, որ սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը։ Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը»,- նշել է Զախարովան։