Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ․ Զախարովա

«Ռուսական կողմը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը»:
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի անել ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, «որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։