Բելառուսը մոբիլիզացիոն զորավարժություններ կանցկացնի Ուկրաինայի սահմանի մոտ

Ուկրաինային սահմանակից Բելառուսի Գոմելի շրջանում հունիսի 22-ից հուլիսի 1-ը զորահավաքային զորավարժություններ կանցկացվեն զինկոմիսարիատների հետ, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զորավարժությունների հիմնական նպատակն է ստուգել զինկոմիսարիատների պատրաստակամությունը՝ կատարելու «այն առաջադրանքները, որոնք նախատեսված էին։ Առաջիկա զորավարժությունների հիմնական առանձնահատկությունն, ի տարբերություն այլ շրջանների զինկոմիսարիատներում անցկացված զորավարժությունների, այն է, որ զորամասերին մոբիլիզացիոն ռեսուրսների մատակարարում չի նախատեսվում, և զինկոմիսարիատներում վերապատրաստման կանչվածները կմասնակցեն զորավարժություններին», - ասված է գերատեսչության հայտարարությունում։