Ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է, որ տվյալ երկիրն ունենա արդար և անկախ դատական համակարգ․ տնտեսագետ
Օրերս մի ներդրողի հետ մտահոգիչ խոսակցություն ունեցա, ով, լսելով բարձրագույն դատական խորհրդի անդամների խոսակցության ձայնագրությունը, անժամկետ սառեցրեց իր ներդրումային ծրագրերը։ Այս մասին գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներդրումներին։
«Ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է, որ տվյալ երկիրն ունենա արդար և անկախ դատական համակարգ, քանի որ ներդրողն իրենից անկախ կարող է ունենալ վեճեր պետության կամ այլ տնտեսվարողների հետ։ Հետևաբար, երկիրը ներդրումային տեսանկյունից գրավիչ կդառնա, եթե գործեն սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմները։
Ցավոք, Հայաստանը մշտապես գործել է քաղաքականացված դատական համակարգ, որը հիմնականում սպասարկել է գործող իշխանություններին, կլաններին և օլիգարխներին։ Այս պայմաններում թռիչքաձև զարգացում և կյանքի որակի փոփոխություն ուղղակի հնարավոր չէ»,-գրել է տնտեասգետը։