Թշնամին կրակ է բացել` կիրառելով ԱԹՍ. հայկական կողմից զոհ կա

Մեր տեղեկություններով, գիշերը հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով Վարդենիսի ուղղությամբ:
«Հրապարակին» հայտնի դարձավ, որ մոտավորապես երկու ժամ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ:
Հայկակակ կողմն ունի մեկ զոհ, մեկ վիրավոր:
Ըստ մեր աղբյուրների, այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական թեթև լարվածություն: