Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ
Մամուլ

«Խաղաղություն մուրացողների դերի միջոցով կործանում են մեր պետականությունը». Գևորգ Գևորգյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ռազմատենչ հռետորաբանությամբ ու ագրեսորի դիրքերից է խոսել: Մասնավորապես, նշել է, որ Արցախի կարգավիճակի մասին հայտարարությունները վտանգավոր են Երևանի համար, և «եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Փաստի»հետ զրույցում այս հայտարարությունները դիտարկել է ներկա ու նախկին իրողությունների համատեքստում: «Նախ՝ ֆիքսենք, որ կատվի մլավոցը դարձավ ագրեսիվ կոչված հռետորաբանություն, որովհետև դրսի ուժերի աջակցությամբ Հայաստանում իշխանությունը զավթեցին թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկողները: Այս իշխանազավթները չորեքթաթ, խնդրողի և աղերսողի, խաղաղություն մուրացողների դերում են: Թեպետ իրենք այլ դերում չեն կարող լինել, քանի որ դա հենց այն դերն է, ինչի համար իրենք եկել են իշխանության: Սա այն դերն է, որի միջոցով իրենք կործանում են մեր պետականությունը: Ինչքան մնան իշխանության, այնքան ավելի ու ավելի վատ վիճակում ենք լինելու: Ալիևի այդ հռետորաբանություն կոչվածը կվերանա այն ժամանակ, երբ սրանց պատասխանատվության ենթարկենք: Այդ ժամանակ թշնամին կանգ է առնելու ու կրկին փորձելու է կատվի մլավոցով դիմել միջազգային հանրությանը և օգնություն խնդրել՝ ասելով, որ հայ ժողովուրդը կրկին արթնացել է, ու շատ հավանական է՝ շուտով իրենց «հերն անիծվի»»,-նշեց Գ. Գևորգյանը:

Վերջինս ընդգծեց՝ իրողությունները վաղ անցյալում չեն եղել, և այդ իմաստով հեշտ է վերլուծել ու հասկանալ գործընթացները. «Հիշենք, թե ինչպես էր Նիկոլն սկսում բանակցել իր զրոյական կետից, կամ, ինչպես ինքն էր ասում, ինչի մասին ուզում, այդ մասին էլ բանակցում էր: Ասում էր նաև, որ նախկիններն ամեն ինչ տվել էին, դրա համար էլ զրոյական կետից էր սկսելու: Բնականաբար, ինչպես նախկինում, հիմա ևս մանիպուլացնում է ժողովրդին, փորձում բթացնել ժողովրդի ինքնապահպանման բնազդը: Բթացնելով՝ փորձում է արագ իրականացնել այն գործողությունները, ինչի համար եկել է: Խոսքը Արցախը հանձնելուց բացի, նաև Հայաստանի Հանրապետությունը կապիտուլ յացիայի ենթարկելու նպատակի մասին է: Հիշենք նաև, թե ինչպես էր ասում՝ «պայքարելու ենք», «չկասկածեք իմ՝ գերագույն գլխավոր հրամանատար լինելու հարցում»: Գնաց, Արցախում գոռաց «Արցախը Հայաստան է և վերջ», հետո եկավ ու ասաց՝ «ինչ էլ ուզում է լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»: Հետո խոսեց խաղաղության դարաշրջանի մասին, իսկ արդեն անցած շաբաթ ԱԺ-ում ասաց՝ «խաղաղությունը մեծ հարցականի տակ է»: Իրականում սա նույն ձեռագրի, նույն մոտեցման մասին է: Սկզբից մի բան է խոսում, հետո՝ ուրիշ, հետո՝ պատերազմ, և ասում է՝ նայեք, մենք մեղավոր չենք: Երեք փուլով են աշխատում: Հիմա արդեն երրորդ փուլում են, ու ասում է՝ «միջանցքը կարմիր գիծ է»: Զուգահեռ՝ Ալիևն այնտեղից հոխորտում է, ըստ էության, ասելով՝ «խելքի չեկաք, մենք հարցի լուծումն արդեն ուժային ճանապարհով ենք տալու»: Ու երբ սրանք ասում են խաղաղությունը հարցականի տակ է, հետո էլ ասելու են՝ ժողովուրդ, մենք մեղավոր չենք»:

Ռազմական գործիչը վերոնշյալ հայտարարությունների մեջ հստակ վտանգ է տեսնում. «Ըստ էության, իրենց հերթական պլանն է նախապատրաստվում: Խոսքը նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին է, ինչի ֆոնին փորձ կարվի ներկայացնել, թե չկարողացան պահել ու տվեցին նաև Սյունիքը: Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի հետ մի խաղ են խաղում, Արևմուտքի հետ՝ մեկ այլ խաղ: Չի բացառվում, որ վերջում նորից ասեն՝ մեր ռազմավարական գործընկերոջը, ՀԱՊԿ անդամ երկրներին հերթական անգամ դիմեցինք, բայց մեզ կրկին հուսախաբ արեցին: Իրենք, մեծ հաշվով, իրենց առ ու ծախով, թալանով, երբեք չեն եղել ու չեն էլ լինելու իշխանություն: Իրենք վատթարագույնն էին, ինչը կարող էր պատահել հայ ազգի հետ»:

Գևորգ Գևորգյանի խոսքով, երբ մի բանից փախչում ես, ավելի շուտ է հասնում, քան կհասցնես փախչել:

«Իրականում հարկավոր չէ փախչել պատերազմից: Հոխորտացող թուրքը երբեք իրենից ոչինչ չի ներկայացրել, չի էլ ներկայացնելու:Եթե Հայաստանում իրենց կամակատարների կողմից իշխանազավթում չլիներ, այլ իրավիճակ կլիներ: Ամեն դեպքում, երբ մենք ազգովի նորից և ուղիղ աչքերով կնայենք պատերազմին, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես է թուրքը միանգամից կանգ առնում ու ասում՝ «իրավիճակ փոխվեց, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»: Հայաստանում իշխանազավթներն այսօր սողացողի քաղաքականություն են վարում, ինչը փորձում են փաթաթել հայ ազգի պարանոցին, որ ցույց տան, թե հայ ազգն իրենց նման է, խնդրող է, վախեցող է, կոնֆիլկտներից խուսափող է: Հայ ազգն իրականում Աստծո լույսը կրող ժողովուրդ է: Մենք ագրեսոր չենք եղել, բայց յուրաքանչյուր ագրեսորի արժանի հակահարված ենք տվել, տալիս ենք ու տալու ենք: Իշխանազավթների այս քաղաքականությունը հայ ազգինը չէ: Դա միայն իրենց քաղաքականությունն է, որն ուզում են փաթաթել հայ ազգի պարանոցին, բայց չի ստացվելու, հայ ազգը թույլ չի տալու՝ արթնանալով թեկուզև վերջին պահին»,-եզրափակեց Գ. Գևորգյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: