Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես հրապարակիր, մեր դեմ խաղ չկա». պատմում է պատգամավորի նախկին քաղաքացիական կինը. News.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Բաքոյանի՝ իր նկատմամբ գործադրած ֆիզիկական բռնության մասին:

«Ես ապրում էի արտերկրում: Իր եղբոր կինն իմ համագյուղացին է եղել: Հեռվից շփվել ենք իր եղբոր կնոջ հետ: Բացի այդ մտերիմ եմ եղել այդ կնոջ ընկերուհու հետ, նա նույնպես մեր համագյուղացին է: Երկուսն էլ ամուսնացած են իրենց գյուղում: Ռուստամն ինձ հեռակա իմացել է, երբ եկել եմ Հայաստան, մեր ընկերուհին մեզ ծանոթացել է: 2019 թվականի մայիսի 31-ին ենք հանդիպել, երբ ինքն արդեն պատգամավոր էր: 2020 թվականի մարտին տեղափոխվել եմ Երևան: Ինքն ապրել է իմ բնակարանում: Սկզբում շաբաթվա մեջ մի քանի օր էր ինձ մոտ, հետո արդեն մշտական իրար հետ էինք բնակվում՝ ամուսինների նման: Մենք չենք օրինականացրել մեր հարաբերությունները, քանի որ ասում էր, որ եզդիներն իրավունք չունեն ամուսնանալ այլ ազգի կանանց հետ: Ասում էր՝ իրար հետ ենք ապրում, ուրեմն՝ ամուսիններ ենք»,- պատմեց կինը:

Կնոջ խոսքով՝ պատգամավորն իր վրա առաջին անգամ ձեռք է բարձրացրել նախորդ տարվա օգոստոսին, ինչից հետո դա պարբերաբար կրկնվել է:

«Այդ օրն ինձ վրա ձեռք բարձրացրեց՝ պատճառաբանելով, թե խանդում է ինչի հիմքն ուղղակի չուներ, որովհետև գիտեր, որ ինքն իմ կյանքում միակ տղամարդն էր, ու ես իրեն միշտ աստվածացրել եմ: Ուղղակի այդ օրը մի խոսքից կախվեց ու ձեռք բարձրացրեց: Դրանից հետո ես որոշեցի, որ իրեն պետք է թողնեմ: Իր խնդրանքներից հետո մեր հարաբերությունները վերականգնեցինք: Մի անգամ ոստիկանություն եմ դիմել՝ իրեն վախեցնելու համար, բայց հետո դիմումս հետ եմ վերցրել: Դրանից հետո ես նկատեցի, որ ինքն իր հեռախոսը փակ է պահում, երբ ուզում գնում է, երբ ուզում գալիս է ու անընդհատ հեռախոսի մեջ է: Մի անգամ ձեռքիս ընկավ նամակագրություն մի աղջկա հետ, ինքը երդվեց, որ դա եղել է ինձնից առաջ, ուղղակի հեռախոսի մեջ է մնացել»,- ասաց կինը:

Ըստ կնոջ՝ ինքը միշտ ֆինանսապես լիովին ապահովել է Ռուստամ Բաքոյանին:

«Ցանկացած ֆինանսական հարցի լուծում եմ տվել,եթե զգացել եմ գումարի կարիք ունի, տվել եմ, իսկ ինքը ոչինչ չի արել: Վերջում ինքն արդեն հասկացավ էր, որ ֆինանսապես այլևս չեմ կարող օգնել և վեճը պատրվակ դարձնելով՝ փախավ: Ես իրեն գրեցի, որ վերադառնա՝ մեծ հասուն մարդկանց նման խոսենք: Երկար ժամանակ հետո պատասխանեց, որ չի ուզում ու չեկավ»,- նշեց կինը:

Կնոջ խոսքով՝ ինքը որոշել էր լռել, բայց վերջերս իմացել է մի բան, որը ստիպեց փոխել որոշումը: Թե ինչ է իմացել՝ այս պահին չի ցանկանում մանրամասնել: