Հայաստանում մրցակցային դիվանագիտությունը դեռևս զարգացում չի ապրել․ Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)
«Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտը Հայաստանի և Արցախի անկախության ու պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի հանդեպ։ Այս մասին խնդրով շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների հանդիպմանն ասաց «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։
Հանդիպմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հավատարմագրված դեսպաններ, ճանաչված գիտնականներ, քաղաքական գործիչներ ու հյուրեր արտերկրից։
Հանդիպման ժամանակ տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց տնտեսական սպառնալիքները, ազգային մրցակցային առավելությունները, մրցունակության հետ կապված խնդիրները, ներդրումային միջավայրը և արտաքին տնտեսական կապերը։
Մանրամասները՝ տեսանյութում