Պարոն Ջհանգիրյան, եթե ընդամենը 10 րոպեից մենք ծնողներով ներս չեկանք կամ Դուք չիջաք՝ ոստիկանների և ծնողների բախումը մնում է Ձեր խղճին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)
Զոհված հերոսների ծնողները գտնվում է ԲԴԽ դիմաց՝ պահանջելով հանդիպում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Նրանք եկել են ասելու, որ իրենց ներկայությունը դատական նիստերին ապահովվի։ Սակայն Ջհանգիրյանը դեռևս չի հանդիպել ծնողների հետ։ Զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, բարձրախոսով դիմեց ԲԴԽ անդամներին և պահանջեց հանդիպում։
«Պարոն Ջհանգիրյան, եթե ընդամենը 10 րոպեից մենք ծնողներով ներս չեկանք կամ Դուք չիջաք՝ ոստիկանների և ծնողների բախումը մնում է Ձեր խղճին»,- ասաց նա։