Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի
Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի, օրենսդիրներին ասել է բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչի ղեկավար Ջոնաթան Բրեարլին, հաղորդում է PA Media-ն։
Resolution Foundation-ը հայտնել է, որ գրեթե 10 միլիոն տնային տնտեսություն կարող է «վառելիքի սթրեսի» մեջ հայտնվել այս ձմռանը, եթե Ofgem-ի կանխատեսումն իրականանա:
«Ofgem-ի նախազգուշացումը, որ գների շեմը կրկին կբարձրանա ավելի քան 800 ֆունտով հոկտեմբերին, կհարվածի միլիոնավոր մարդկանց, որոնք այլեւս չեն կարող ջեռուցել իրենց տները։ Սա տնային տնտեսություններին կմտցնի շատ խորը ճգնաժամի մեջ»,-ասել է National Energy Action-ի գործադիր տնօրեն Ադամ Սքորերը: