Ուկրաինան ի վերջո կդառնա Եվրամիության մաս. ֆրանսիացի նախարար
Ուկրաինան ի վերջո կդառնա Եվրամիության մաս, ըստ Reuters-ի, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս ամսվա սկզբին առաջարկել է«եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որը կհիմնի նոր կառույց և թույլ կտա ավելի սերտ համագործակցել ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրների հետ։
«Ես համոզված եմ, որ Ուկրաինան կլինի Եվրամիության մաս»,- լրագրողներին ասել է Կլեման Բոնը։ «Մենք գիտենք, որ դա ժամանակ է պահանջում, եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ պարզապես սպասել: Մենք պետք է փայփայենք եվրոպական հույսը»,-նշել է նա։