Ամենակարևորը` շարունակեք պայքարը. Միկա Բադալյանը կալանավայր տեղափոխվելուց առաջ ուղերձ է հղել
Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութում բլոգերը իր կալանավորմանը վերաբերող որոշումը գնահատում է քաղաքական ռեպրեսիա՝ ճնշելու բողոքի ալիքները։
«Ամենակարևորը` շարունակեք պայքարը. հենց ես դուրս գամ, եթե, Աստված մի արասցե, մինչ այդ հաղթանակ չլինի, առաջինը, ինչ անելու եմ, միանալն է պայքարին: Բոլորին՝ պայքարել. հաղթանակը շատ մոտ է»,- իր ուղերձում նշել է բլոգերը: