Մեկ ամիս առաջ ճաքեր նկատել էինք․ 10 օրից Ծիծեռնակաբերդի խճուղին կլինի այն տեսքով, ինչպիսին էր փլուզմից առաջ․ քաղաքապետ (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը, մինչ այդ հստակ պատասխան չստանալով փոխքաղաքապետից, այժմ էլ փորձեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից ճշտել, թե որն էր Ծիծեռնակաբերդի ճանապարհի փլուզման պատճառը, ե՞րբ կվերանա խնդիրն ու ի՞նչ հավանականություն կա, որ մյուս փողոցները ևս նույն ճակատագրին չեն արժանանա։
Ներկայացնելով իրավիճակը՝ քաղաքապետը նշեց, որ 10 օրից Ծիծեռնակաբերդի խճուղին կլինի այն տեսքով, ինչպիսին էր փլուզմից առաջ։