Ավտոբուսի վարորդները գումար են շորթում քաղաքից՝ դա հանցագործություն է. Լևոն Զաքարյան (տեսանյութ)
Վարորդները ծխում են, հեռախոսով խոսում են, վարորդները գումար են շորթում քաղաքից։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։
Նա նկատեց, որ մեզնից յուրաքանչյուրը տեսնում է, թե ինչպես են քաղաքացին գումարը տալիս վարորդին՝ արկղի մեջ գցելու փոխարեն, սակայն ոչ ոք ոչինչ չի խոսում, մինչդեռ վարորդն այդ գումարը փաստացի գողանում է քաղաքից։