Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն ահաբեկիչներին աջակցելը. Չավուշօղլու
Թուրքիան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ Ֆինլանդիայից և Շվեդիայից՝ նախքան ՆԱՏՕ մտնելու համաձայնությունը։ Այս մասին երեքշաբթի օրը Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն ահաբեկիչներին աջակցելը, մենք նրանցից գրավոր համաձայնություն ենք ուզում կոնկրետ քայլերի վերաբերյալ: Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում էին պատվիրակություններ ուղարկել մեզ մոտ, և մեր նախագահը ընդունեց այս առաջարկը՝ ասելով, որ դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է», - մեջբերում է Hurriyet-ը:
Ստոկհոլմին և Հելսինկիին Անկարայի մեկ այլ պահանջը հանրապետություն պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման նկատմամբ պատժամիջոցների վերացումն է։