Մոլդովայի նախագահը մեկնում է ԱՄՆ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր մեկնում է ԱՄՆ։ Այս մասին նա հայտնել է Moldova 1 հանրային հեռուստաալիքի եթերում։
Պատասխանելով լրագրողի հարցերին՝ Մայա Սանդուն հաստատել է, որ ընդունել է Հարվարդի համալսարանում ելույթ ունենալու հրավերը:
«Ես ելույթի հրավեր ստացա և ընդունեցի այս հրավերը, հաջորդ շաբաթ ես կարճատև արձակուրդ կվերցնեմ և կմեկնեմ ԱՄՆ, այդ թվում՝ ելույթ ունենալու Հարվարդում»,- ասել է Սանդուն։