Դմիտրի Պեսկովը խոսել է Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով չճանաչված Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեի մասին, ասել է, որ Ռուսաստանը չի նախատեսում «հանրապետությանը» իրենց միանալու համար որևէ քայլ ձեռնարկել։
Հարավային Օսիայի ընտրված նախագահ Ալան Գագլոևը երեքշաբթի ստանձնել է «հանրապետության ղեկավարի» պաշտոնը՝ երդվելով սահմանադրության վրա։
«Բայց ես արդեն խոսել եմ այս թեմայի շուրջ և ևս մեկ անգամ կկրկնեմ, որ ռուսական կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել կամ պլանավորվել», - ասել է Պեսկովը: