Դոնբասի հանրապետությունները չեն վերադառնա Ուկրաինայի կազմ. Մեդվեդև
Դոնբասի հանրապետությունները վերջապես որոշում են կայացրել իրենց ճակատագրի վերաբերյալ և չեն վերադառնա Ուկրաինայի կազմ:
Այսպես է համարում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Դոնբասի Հանրապետությունում նրանց ճակատագրի վերաբերյալ որոշումները վերջնականապես ընդունվեցին և չեն վերադառնա Ուկրաինա: Սա անընդունելի է բոլորի համար, ովքեր հիշում են Մինսկի պայմանավորվածությունների ճակատագիրը և Լուգանսկի,Դոնեցկի խաղաղ բնակիչների սպանությունները»,- գրել է նա Telegram-ի ալիքում։