ԱԳՆ-ի դիմաց քաշքշուկի ժամանակ առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, որոնց նկատմամբ իբր քրգործեր էին հարուցված. Աբրահամյան
Որ հասկանալի լինի, թե ոստիկանապետի խոսքն ինչ ուժ ունի ասեմ, որ ԱԳՆ-ի դեմ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ ոստիկանության առաջին շարքում այն կարմիրբերետներն էին, ովքեր վերջին մեկ շաբաթվա ընթացքում աչքի էին ընկել ապօրինություններով, ակնհայտ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այն նույն ոստիկանները, որոնց նկատմամբ իբր ծառայողական քննություն, քրեական գործեր էին հարուցված»,- գրել է նա: