ԱՄԷ-ն կկառավարի Աֆղանստանի 4 օդանավակայանները
Թալիբները համաձայնագիր են կնքել ԱՄԷ-ի հետ համագործակցության շուրջ՝ երկրի չորս օդանավակայանների կառավարման համար, ներառյալ մայրաքաղաքը, հայտնում է աֆղանական Bakhtar լրատվական գործակալությունը:
Ըստ տվյալների՝ համաձայնագիրը ստորագրվել է շարժման փոխվարչապետի պաշտոնակատար Աբդուլ Գանի Բարադարի ԱՄԷ կատարած այցից հետո։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են Քաբուլի, Քանդահարի, Հերաթի և Մազարի Շարիֆի օդանավակայանների շահագործման պայմանների շուրջ։
Փետրվարի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Դոհան և Անկարան սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերել թալիբների հետ՝ կառավարելու աֆղանական չորս օդանավակայաններ։ Ապրիլին Քաթարի և Թուրքիայի միջև բանակցությունները թալիբների հետ դադարեցին: