Ես մերոնց մեջ եմ․ ցուցարարներով շրջապատված ոստիկանը՝ պատգամավորին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առավոտյան հրմշտոցի ընթացքում ոստիկաններից մեկը միայնակ հայտնվել էր ցուցարարների մեջ: Քանի որ առաջ էի գնում «կենդանի պատ» կազմելու՝ իրեն հարցրի.
- Ուզո՞ւմ ես քեզ ցուցարարների միջով ուղեկցեմ ձերոնց մոտ:
- Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան»։