Գևորգը, Արտակը, Սուրենը, Հայկազը, Մոնթեն, 3 Դավիթն ու 2 Հայկը․․․ տղաների հարազատ դպրոցի բակում շուտով հուշաքար կտեղադրվի (տեսանյութ)
Երևանի համար 195 դպրոցը 44-օրյա պատերազմում անմահացած 10 սան ունի՝ Գևորգը, Արտակը, Սուրենը, Հայկազը, Մոնթեն, 3 Դավիթն ու 2 Հայկը:
Տղաների հարազատ դպրոցի բակում շուտով ևս մեկ մնայուն արժեքով կնշանավորվի նրանց վառ և երբեք չմոռացվող հիշատակը:
Ընկերների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը տղաների հերոսական պայքարի և պատմության առջև մեր հավերժ խոնարհումի խորհրդանիշը կլինի: