Չավուշօղլուն կայցելի Իսրայել և Պաղեստին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի կայցելի Պաղեստին և Իսրայել, հայտնում է TRT-ն։
Տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլուն կմասնակցի Թուրքիայի և Պաղեստինի արտգործնախարարների համատեղ կոմիտեի նիստին, որը ստեղծվել է երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջև 2010թ. Բացի այդ, Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը բանակցություններ կվարի իր պաղեստինցի գործընկեր Ռիադ ալ-Մալիքիի և արաբական պետության ղեկավար Մահմուդ Աբասի հետ։
Նույն օրը Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Իսրայել, որտեղ բանակցություններ կվարի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ։ Բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Տեղական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Իսրայել կլինի առաջինը պաշտոնական մակարդակով վերջին 15 տարվա ընթացքում։