Ստոլտենբերգը վստահ է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում կկարողանա համոզել Թուրքիային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ դաշինքի անդամ երկրները կկարողանան համոզել Թուրքիային չխանգարել Շվեդիային և Ֆինլանդիային միանալ դրան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
BBC-ի Hard Talk հաղորդման ժամանակ Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Անկարայի հետ կքննարկի իր մտահոգությունները և կգտնի անհրաժեշտ փաստարկները։
Անցյալ շաբաթ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնական դիմումներ են ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար, որոնք պետք է հաստատվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն Թուրքիան սպառնացել է արգելափակել նրանց մուտքը՝ ասելով, որ Շվեդիան և Ֆինլանդիան ապաստան են տրամադրում քուրդ անջատականներին։