Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են

Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում չկա այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան. 168.am

2022թ. փետրվարի 24-ից ՀՀ-ն ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ չունի: Այս ընթացքում ԳՇ պետի թեկնածուների տարբեր անուններ շրջանառվեցին, բայց այսօր ունենք ընդամենը ԳՇ պետի պաշտոնակատար՝ Կամո Քոչունց, որին անգամ ԱԽ նիստի չեն հրավիրում: Իսկ ԳՇ պետ չունենալու պատճառները տարբեր են՝ ում առաջարկել են, չեն ցանկացել, ով ցանկանում է դառնալ ԳՇ պետ՝ գուցե չեն առաջարկել:

Հնարավոր է՝ հետագայում ճարահատյալ մի թույլ նշանակում անեն: Բայց խնդիրն այստեղ այն է, որ իշխանություններից մինչ այսօր հստակ և տրամաբանական պարզաբանում չենք լսել՝ ինչո՞ւ պատերազմի վտանգի մեջ գտնվող երկիրը 2 ամիս ԳՇ պետ չունի, շրջանառվող ենթադրություններից ո՞րն է ճիշտ: Իսկ գուցե ամեն ինչ շատ պա՞րզ է՝ Փաշինյանի իշխանությանը բանակ պետք չէ, պարզապես բացեիբաց ասելու համարձակություն չունեն:

Մյուս կողմից, սա, բնավ, զարմանալի չէ, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք մի քանի ԳՇ պետ և Պաշտպանության նախարար են ազատել, բայց հստակ պատճառ չի նշվել, կամ ազատման հրամանագրում չի ամրագրվել այն, ինչը, ըստ էության, մղել էր Փաշինյանին նման որոշման կայացման:

Նախ ԳՇ պետերի ազատումներին կանդրադառնանք, ավելի ուշ՝ Պաշտպանության նախարարների: Այստեղ ամենաուշագրավը գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ազատման փաստն է, ուստի դրանից էլ կսկսենք:

2021-ի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը՝ հայտարարելով, որ նրանք այլևս ի վիճակի չեն ընդունել ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, և, որ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումն ու արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԳՇ հայտարարությունը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ:

Իսկ Հանրապետության հրապարակում այս առիթով իր հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր.

«Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան:

Հետևյալն է. Զինված ուժերը, նաև այն մարդիկ, ովքեր ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների, մեր հայրենիքի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա դա»:

ԳՇ հայտարարությանը Փաշինյանն անդրադարձել էր նաև 2021-ի մարտիմեկյան հավաքին.

«Ուզում եմ ասել, որ այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա: Զինված ուժերում, այո՛, վենդետաներ չեն լինելու, որովհետև կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել: Այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսն սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով: Որովհետև ես ուզում եմ ուղիղ ասել, այստեղ ուղիղ պիտի ասեմ, որ երբ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Դա է դավաճանությունը: Բայց էլի եմ ասում, ժողովուրդ ջան, եկեք ճիշտ հասկանանք՝ թուղթը, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, այդ թուղթը դրել է և առնվազն այդ առաջարկն այլ գեներալներին արել է Օնիկ Գասպարյանը: Ստորագրելուց հետո, այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Եվ ես էլի ասում եմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը»:

Այնուհետ Փաշինյանը հստակ նշել էր՝ Օնիկ Գասպարյանը փորձել է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշել:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը»,- շեշտել էր նա:

Այսինքն, այստեղ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին մեղադրում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետը խախտելու մեջ, որը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Տրամաբանությունը հուշում է, որ ԳՇ պետի պաշտոնից գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկության մեջ կամ ազատման հրամանագրում պիտի ամրագրված լիներ այս խախտումը, բայց նման բան չկա:

Փոխարենը հիշատակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը, այս կարգավորմամբ, ըստ էության, սահմանվում է, որ բարձրաստիճան զինվորականին պաշտոնից կարելի է ազատել առանց պատճառի:

«Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»,- նշվում է համապատասխան հոդվածի վերոնշյալ մասում:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ, մասնավորապես, ասել էր, որ իրենց քայլը բացարձակ քաղաքական չէր:

«Մեղադրողները թող ապացուցեն, ինչ-որ բացատրություն տան, թե դրա քաղաքական լինելն ինչով է հիմնավորված: Օդով, չգիտեմ ինչով, իրենց դատարկ ցնորաբանություններից վերցնել ու ասել` էդպես է: Եթե քաղաքականության մեջ մտնել լիներ, մենք վաղուց կալանավորված կլինեինք»,- ընդգծել էր Խաչատրյանը:

Հիշեցնենք, 2020թ. հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինեց Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին:

Ավելին, Արտակ Դավթյանին ազատեցին համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը:

Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին:

Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո: Երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով չեն ազատում պաշտոնից: Իսկ եթե նրա ռազմական կարողությունները չէին համապատասխանում այդ պաշտոնի համար, ապա ինչո՞ւ է նրան նույն Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձնում: Սա, իհարկե, այլ ուսումնասիրության թեմա է:

Բայց նշենք, որ 2020-ին Արտակ Դավթյանի ազատման հրամանագրում հիշատակված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ «զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում»:

Իսկ 2022-ի հրամանագրում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը, որի մասին վերևում խոսեցինք:

Ուշագրավն այստեղ այն է, որ Արտակ Դավթյանը ևս անցնում է հրթիռների գործով, իսկ մեղադրանքն առաջադրվել էր, երբ նա դեռ զբաղեցնում էր ԳՇ պետի պաշտոնը, բայց ազատման հրամանագրում այս փաստը որպես պատճառ նշված չէ, ինչպես, օրինակ, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի դեպքում:

Նրա ազատման հրամանագրում հիշատակված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը սահմանում է, որ պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ «զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս կամ հարուցված քրեական հետապնդման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշում կայացնելիս»:

168.am-ի տեղեկություններով, Արտակ Դավթյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Այս համատեքստում չմոռանանք Մովսես Հակոբյանին, որին ԳՇ պետի պաշտոնից ազատեցին 2018-ի մայիսի 24-ին («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը գեներալ Հակոբյանն ասել էր, որ Փաշինյանից հիմնավորում էր պահանջել: 5 օր անց Փաշինյանը տվել էր հիմնավորում, ինչը բավարարել էր Հակոբյանին:

«Վարչապետն ասել է, որ նախկին բոլոր ղեկավարներին, առաջին դեմքերին որոշել է փոխել»,- հայտնել էր Մովսես Հակոբյանը:

ԳՇ պետի պաշտոնից ազատվելու նույն օրը՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մովսես Հակոբյանը նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչ:

Այնուհետ կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին և 2019-ի նոյեմբերի 19-ին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, որից նա ազատման դիմում ներկայացրեց 2020-ի նոյեմբերի 18-ին:

Իսկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ինչո՞ւ իրականում ազատվեց ԳՇ պետի պաշտոնից, կամ ինչո՞ւ ազատման հրամանում չամրագրվեց նրա նկատմամբ Փաշինյանի բանավոր «մեղադրանքը», ժամանակը ցույց կտա:

Մենք միայն կարող ենք ենթադրել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանի նկատմամբ վստահությունը կորցրել է ավելի վաղ և բոլորովին այլ հանգամանքների և հարցերի հետ կապված, օրինակ, որ նա մերժել էր Փաշինյանին՝ «Հայրենիքի փրկության շարժման» օրերին քաղաքական նպատակների համար զորք ուղարկել: Եթե ոչ, ուրեմն՝ ԳՇ հայտարարության իր գնահատականում Փաշինյանը հասկացել է, որ սխալվել է, իսկ դրդապատճառն անձնական ամբիցիաներն են, որն ազատման հրամանագրում ամրագրել հնարավոր չէ…