Փաշինյանը նոր որոշում է ստորագրել սահմանազատման վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում, մասնավորապես, ասված է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»: