Ամփոփվել են զորավարժության արդյունքները
Մայիսի 23-ին N զորամիավորումում ամփոփվել են ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության արդյունքները, տեղեկացնում են ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, հրահանգներ տվել արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ, խրախուսական պարգևներ հանձնել զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին։