Վահան Քերոբյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022 միջոցառմանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովը համախմբել է Հայաստանից և արտերկրից առավել քան 1000 մասնակիցներ, 25-ից ավելի խոսնակներ և 30-ից ավելի ընկերություններ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում անդրադարձել է այն քայլերին, որոնք ձեռնարկում է պետությունը, որպեսզի Երևանը դառնա նոր տեխնոլոգիական կլաստեր։
Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում կայացել են քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Թվային պետություն և թվային իշխանություն», «Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստերի մայրաքաղաք», «Թվային փոխակերպումը մատակարարման շղթայում» «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում» և մի շարք այլ թեմաներով։