Առնվազն չպետք է մի օր իբր զարմանաս, թե ինչու են քո իսկ բուծածները պատռում Արցախի դրոշը․ Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ դու տարիներ շարունակ ընտրազանգված ես բուծում, երբ թույլ ես տալիս, որ տարաբնույթ հակապետական հիմնադրամներ ու անհատներ հակաարցախյան քարոզ, «հայաստանցի-արցախցի» ատելության քարոզ իրականացնեն, առնվազն չպետք է մի օր իբր զարմանս, թե ինչո՞ւ են քո իսկ բուծածները պատռում Արցախի դրոշը, ստիկերները, կամ ասում այո՛ թող Արցախը տան Ադրբեջանին:
Ավելին՝ երբ դու թույլ ես տալիս, որ ԱԺ-ում ինչ-որ սրիկաներ ասեն, թե Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, այն մեզ համար բալաստ է և էդ կարգի ձևակերպումներ ու նրանք չեն պատժվում, ուրեմն այն, ինչ տեղի է ունենում օրինաչափ է ու տրամաբանական:
Հասել ենք մի կետի, երբ ՀՀ-ում Արցախի դրոշ բարձրացնելը դարձել է հերոսություն, իսկ իրականում սա մեր անարժանապատվության дно-ն է:
Իրականում ասելիք էլ չկա. ասենք նստենք մեկնաբանենք, թե ինչպես են պետությունը ապամոնտաժում, Արցախը Ադրբեջանին հանձնում ...
Ուղղակի մենք շատ ենք խոսում, քայլ անելու փոխարեն...»։