Զլատան Իբրահիմովիչը հաղթանակը նվիրել է Մինո Ռայոլային
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Իտալիայի առաջնությունում հաղթանակի մասին իր մտքերով։
«Դա մեծ բավականություն է: Երբ վերադարձա, խոստացա, որ մենք պայքարելու ենք Սկուդետտոյի համար։ Շատերը ծիծաղեցին, բայց ահա մենք հաղթեցինք։ Մենք շատ բան ենք զոհաբերել սրա համար։ Երբ ես եկա, այլ թիմ էր: Ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել Մինո Ռայոլային։ Մտածում էի «Նապոլի» գնալու մասին, բայց Մինոն ինձ ասաց, որ ես միակն եմ, ով կարող է փրկել «Միլանը», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։