Կարիմ Բենզեման Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր։
32 խաղում 34-ամյա ֆրանսիացին խփել է 27 գոլ՝ առաջ անցնելով հարձակվող Յագո Ասպասից («Սելտա»), ով դարձել է 18 գոլի հեղինակ։
«Բարսելոնա»-ի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է այս մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ, ով 21 խաղում կատարել է 13 փոխանցում: Բենզեման երկրորդն է՝ 12 գոլային փոխանցումով։